1215 դիտում
17:43 27-06-2014
Կառավարությունը կարևորում է հանրային սեկտորի մասնակցությունը պետական որոշումների կայացման գործընթացին. Հովհաննես Մանուկյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միության մերձեցման գործընթացին և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը:
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն այս ծրագրին ու դրանով նախատեսված ուղղություններին էական կարևորություն է տալիս, քանի որ դրանք կնպաստեն հանրային սեկտորի ակտիվացմանը, հասարակական կազմակերպությունների դերակատարության հստակեցմանն ու այս դաշտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը: Այս համատեքստում նախարարը հատկանշական է համարել ՀՀ արդարադատության նախարարին կից ձևավորված հանրային խորհրդի դերը՝ ինչպես իրավական ակտերի նախագծերի նախնական քննարկումների, այնպես էլ հանրությանը հետաքրքող բոլոր այն խնդիրների վերհանման ժամանակ, որոնք այս կամ այն ձևով առնչվում են Արդարադատության նախարարության գործառույթներին:
«Օրակարգի բոլոր հարցերից յուրաքանչյուրը շատ եմ կարևորում. քննարկումների արդյունքում ստացված կարծիքները կարող են էական ազդեցություն ունենալ համապատասխան օրենսդրական ակտը մշակելու ժամանակ: Վստահեցնում եմ՝ եթե այդ առաջարկները լինեն հավասարակշռված ու կառուցողական, դրանք անպայման օրենսդրության մաս կկազմեն»,- հավաստիացրեց Հովհաննես Մանուկյանը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շատ է կարևորում հանրային սեկտորի ակտիվությունն ու դրա մասնակցությունը պետական որոշումների նախապատրաստման ու կայացման գործընթացին:
«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի շրջանակում՝ ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպված քննարկմանը հատուկ ուշադրություն է դարձվելու հասարակական կազմակերպությունների պետական ֆինանսավորման և դրամաշնորհների տրամադրման գործընթացին ու մեխանիզմներին, ներկայացվելու են վերջինների հաշվետվության մեխանիզմները և հասարակական միավորումների դատական մատչելիությունը: Միջոցառմանը մասնակցում են շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչները:
«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհուրդը, գործընկերների` Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը:
Նմանատիպ նյութեր
4979 դիտում
23:38 22-03-2020
Արման Եղոյան. Կորոնավիրուսը նաև արագացնում է քաղաքական որոշումների կայացման գործընթացը
2849 դիտում
23:23 26-05-2020
Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21163 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1168 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու