Այսօր կկայանա արևելյան Ուկրաինայի իրավիճակի հարցով խորհրդակցությունների հերթական փուլը
Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով հերթական խորհրդակցությունների փուլը կարող է կայանալ այսօր: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:
«Մենք պատրաստվում ենք շարունակել բանակցությունները», - ասել է նա, դրա հետ մեկտեղ չնշելով հանդիպման վայրը:
Նշենք, որ հունիսի 23-ին Դոնեցկի մարզային պետական ադմինիստրացիայի շենքում կայացել է հանդիպում, որին մասնակցել են Լեոնիդ Կուչման, «Украинский выбор» ՀԿ-ի առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը, Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, «Юго-Восток» շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովը, Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ինչպես նաև ԴԺՀ ներկայացուցիչներ:
[url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1282066]itar-tass.com[/url]