Իրաքում արդեն նախկին դեսպան Մուրադ Մուրադյանը Իրաքի «կեսին» պարտք ունի․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Մուրադ Մուրադյանը Իրաքում հյուրանոցային համալիրներ ունի, հիմնականում զբաղվում է շինարարական գործունեությամբ, ինչպես նաև բժշկական ապահովագրական ընկերություն ունի: Իսկ վերջերս էլ նպատակ է ունեցել մեկ այլ բիզնես սկսել Միխայիլ Բաղդասարովի հետ, որը, սակայն, կիսատ է մնացել:
Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում Մ. Մուրադյանը բավականին պարտքեր է կուտակել ու այժմ Իրաքի «կեսին» պարտք ունի:
Մ. Մուրադյանի եղբայրը՝ Բորիս Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե պետք չէ Մարզահամերգային համալիրի վաճառքը կապել իր եղբոր պաշտոնանկության հետ. «Իրեն պետք է զանգահարեք, ես ոչինչ չեմ կարող ասել, բայց դա նրա հետ որևէ կապ չունի, շատ հիմնավոր եմ պատասխանում, սա մյուսի հետ բացարձակապես կապ չունի»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։