747 դիտում
21:44 26-06-2014
Ուկրաինայի կառավարության խնդրանքով` ԱՄՆ-ը «Նավթոգազ»-ի վերակառուցման ծրագիր է մշակում
ԵՄ-ի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ, ինչպես նաև Կիևի հարցմամբ, ԱՄՆ-ը Ուկրաինայի խողովակատար համակարգի և «Նավթոգազ» ընկերության վերակառուցման ծրագիր է պատրաստում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտում Եվրոպայի և Եվրասիայի օգնության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:
«Մենք ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի հետ ծրագիր ենք մշակում, որպեսզի օգնենք գազամատակարարման համակարգի և դրա համար պատասխանատու ընկերությանը՝ «Նավթոգազի» վերակառուցման գործում: Այդ հարցում մեզ խնդրել է օգնել Ուկրաինայի կառավարությունը»,- նշել է ծրագրերի համակարգողը: Վերջինիս խոսքով` ներկայումս ԱՄՆ-ը Կիևին օգնում է նաև «դիվանագիտական տեսանկյունից»` ապահովելու համար ռուսական բնական գազի ռևերսային մատակարարումները, որպեսզի Եվրոպայից, հատկապես՝ Սլովակիայից, ավելի շատ գազ մատակարարվի Ուկրաինա:
[url=http://http://www.newsru.com/world/26jun2014/trubosystema.html]newsru.com[/url]
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
10:23 13-05-2022
ԱՄՆ-ն մշակում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման ուղեցույց. The Washington Post
1460 դիտում
12:05 28-10-2015
Իրանը Կասպից ծովը նավթային թափոններից մաքրելու ծրագիր է մշակում
Այս բաժնից
1447 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1273 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
865 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները