2899 դիտում
16:37 30-01-2018
ՀՀ գյուղնախարարը հանդիպել է ջերմոցատերերի հետ. նախարարությունը նոր ծրագիր է մշակում ընտանեկան բիզնեսի համար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է մի շարք խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:
Հանդիպման նպատակն էր ջերմոցատերերի հետ քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները և նախանշել զարգացման հեռանկարները:
«Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետարքրություն կա: Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգի ծրագիր փոքր և միջին ջերմոցատերերի համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման և եկամուտների ավելացման նպատակով, միաժամանակ նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա ճիշտ պահեստավորել և պահպանել արտադրանքը` արտահանման նպատակով»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` կոչ անելով հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկները:
Հանդիպմանը ներկա ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծման դեպքերին, պարարտանյութերի և թունաքիմիկատների որակի լաբորատոր ստուգումների հնարավորությանը, որակյալ մասնագետների պատրաստմանը, կենսաբանական եղանակներով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Հանդիպման մասնակիցները ոլորտի ընդլայնման և զարգացման նպատակով կարևորել են նաև մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման հարցը:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Նախարար Առաքելյանը նշել է , որ նախարարությունը առկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ կմշակի ծրագրեր և դրանք կներկայացնի կառավարության քննարկմանը:
Նմանատիպ նյութեր
3159 դիտում
15:59 25-09-2018
Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը այցելել է Էջմիածնում հիմնված «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ
1157 դիտում
11:06 05-09-2014
Դասընթացներ գյուղերում՝ ընտանեկան բիզնեսի զարգացման համար. ֆոտոշարք
Այս բաժնից
577 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան