Աշխարհում գրանցվել է օփիումի արտադրության կտրուկ աճ. ՄԱԿ
Վերջին տարում աշխարհում օփիումի արտադրության կտրուկ աճ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով զբաղվող վարչությունը, փոխանցում է BBC-ն։
Ըստ վարչության տվյալների՝ այդ աճը պայմանավորված է արդեն 3֊րդ տարին անընդմեջ Աֆղանստանում օփիումի կակաչի արտադրության աճի հետ։
ՄԱԿ-ի վարչությունն իր ամենամյա զեկույցում նաև զգուշացնում է նոր սինթետիկ թմրանյութերի թվի ավելացման մասին։ 2009 թվականից ի վեր դրանց թիվը կրկնապատկվել է։
Այսօր՝ հունիսի 26-ին Թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային օրն է։