937 դիտում
12:24 26-06-2014
Բելգիայում նոր քաղաքական ճգնաժամ է սկսվել
Բելգիայում 1 ամիս ընթացող իշխող կոալիցիայի ձևավորման բանակցությունների ձախողումից հետո նոր քաղաքական ճգնաժամ է սկսվել, որի պատճառը կրկին ֆրանկոլեզու Վալոնիայի և նիդերլանդալեզու Ֆլանդրիայի միջև եղած հակասությունն է։ Հիմնական խնդիրը դարձել է Բելգիայի համադաշնայնացման հարցը, որը կրկնում է 2010-2011թթ. ճգնաժամի սցենարը, երբ երկիրը 14,5 ամիս առանց կառավարոթյան էր մնացել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Բանակցություններում գլխավոր միջնորդը Ֆլանդրիայի գլխավոր կուսակցության՝ «Նոր ֆլամանդական դաշինքի» ղեկավար Բարթ դե Վևերն է, ով էլ տեղեկացրել է կոալիցիոն կառավարության ձևավորման բանակցությունների ձախողման մասին և հրաժարանակ ներկայացրել։
Չորեքշաբթի օրը՝ ուշ երեկոյան միապետն ընդունել է նրա հրաժարականի դիմունը։ Այժմ նա պետք է բելգիական քաղաքական գործիչներից նոր բանակցող նշանակի։
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
15:14 15-01-2021
Տարածաշրջանում ռազմական գործողություններից հետո Արցախում սկսվել է հումանիտար ճգնաժամ․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
3856 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
991 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1501 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն