Յանուկովիչի նստվայրը պետական սեփականություն է դարձել
                        Կիևի մարզի տնտեսական դատարանը բավարարել է Ուկրաինայի դատախազության կողմից ներկայացված հայցը և պետությանը վերադարձրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավելի քան 130 հա մակերեսով «Մեժիգորյե» նստվայրը։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը։
«Կիևի մարզի դատախազությունը դատարանի միջոցով որպես պետական սեփականություն ետ է բերել 135 հա հողը, որում տեղակայված է «Մեժիգորյե» նստվայրը»,- ասվում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

