Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին
                        Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ գերատեսչության մի խումբ աշխատակիցների հետ: 
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

