Հալեպում դիպուկահարի գնդակից հայ է վիրավորվել
Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ինչպես հայտնում է Հալեպի Գանձասար թերթի ֆեյսբուքյան էջը, Հալեպի Ռամուսիե շրջանում դիպուկահարի գնդակից վիրավորվել է Հակոբ Փայասյանը: Վերջինիս վիրահատվել են: Նրա վիճակը գնահատվում է կայուն: