Տուլայում հայ գործարարը, դանակահարելով երեք գողերի, փրկել է իր ընտանիքը
                        Այսօր  Բոգորոդսկի հիվանդանոցի  մոտ  Տուլայի մարզի  քննիչները  սպասում էին  գործարար ` 52 – ամյա  Գեղամ Սարգսյանին, ով  իր  ընտանիքը գողերից  պաշտպանելով,  ստացել  էր  ծանր  վնասվածքներ և գտնվում  էր  վերակենդանացման բաժնում: Նա  կասկածվում էր  երկու հոգու  սպանության  մեջ: 
Վերջերս    Սարգսյանի  տուն էին  մտել  4 խուլիգաններ  և  պահանջելով  գումար սկսել էին ծեծել  նրա  կնոջն ու  երեխաներին, անգամ   7 ամսական երեխայի  վրա  պահելով  ատրճանակը: 
Սակայն  գործարարն ամենևին  չի  կորցրել իրեն,  վերձրել  է  խոհանոցից  մեծ  դանակն ու  վար  հասել  գողերին և  վիրավորել  նրանցից  մեկին:
52 – ամյա  Գեղամը  փորձառու  որսորդ  է և  հիրավի կարող  է  հիանալի տիրապետել  դանակին, պնդում էին ընտանիքի անդամները: 
Ինչպես  հայտնում է ` ntv.-ն    ռենտգենյան ճառագայթներ ցույց տվեցին, որ  գործարարի մոտ    չկան  գանգի  կոտրվածքներ:   Գործարարն ամենևին չի զղջում  իր  արարքի  համար, քանի  որ  ինչպես  ինքն է  պնդում` պաշտպանել է  ընտանիքը  գողերից:
Սակայն քննչական հանձնաժողովում  հարուցվել է քրեական գործ (երկու կամ ավելի անձանց  կողոպուտ և սպանություն):
Հետաքննությունն   այժմ  շարունակվում է և  փնտրվում են  փախուստի  դիմած  գողերը, ինչպես  նաև, թե` արդյոք գործարարը չի ՞  գերազանցել  ինքնապաշտպանության սահմանները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

