2014 թվականի աշխարհի առաջնության 10-րդ խաղային օրը եզրափակվեց Նիգերիա – Բոսնիա հանդիպումով, որն ավարտվեց աֆրիկացիների նվազագույն`1:0 հաշվով հաղթանակով: Խաղի միակ գոլը խփվեց 29-րդ րոպեին, երբ Ահմեդ Մուսայի հիանալի անմցումից և փոխանցումից հետո աչքի ընկավ Պետեր Օդեմվինգին: Հանուն արդարության նշենք, որ մինչ այդ Էդին Ջեկոն «մաքուր» գոլ խփեց, սակայն մրցավարները խաղից դորս արձանագրեցին բոսնիացի խաղացողի մոտ: Հանդիպման մնացած ժամանակահատվածում բոսնիացիները մեծ ջանքեր գործադրեցին իրավիճակը շտկելու համար, սակայն ապարդյուն: Արդյունքում Բոսնիայի հավաքականը անկախ վերջին տուրի խաղի արդյունքից դուրս մնաց հետագա պայքարից:
[b]Նիգերիա – Բոսնիա`1:0[/b]
Գոլ`Օդեմվինգի 29’
[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xap1/t31.0-8/10453049_744492555588946_720211763371476585_o.png[/img]