Ուկրաինայի սահմանին կրակոցների ենթարկված ավտոբուսի երեխաներին տեղավորել են ճամբարային վրաններում
ՌԴ նախագահին կից երեխաների հարցերով լիազորված Պավել Աստախովը հայտնել է, որ կրակոցների ենթարկված ավտոբուսում գտնվող երեխաներն ու նրանց ծնողները տեղավորվել են վրանային ճամբարում:
Նրա խոսքով`տուժածները շոկային վիճակում են եւ նրանց հետ հոգեբաններ են աշխատում:
Աստախովը նշել է, որ ավտոբուսում 36 երեխա է եղել:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի` Ռուսաստանի հետ սահմանին երեխաներով լի ավտոբուսը կրակոցների է ենթարկվել: