1173 դիտում
12:00 21-06-2014
Պուտին. «Քլինտոնի հակառուսական ելույթները խոսում են նրա թույլ լինելու մասին»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Քլինտոնի այն խոսքերը, թե այն, ինչ Ռուսաստանն անում է Հարավային Եվրոպայում, նման է նրան, ինչ անում էր Հիտլերը 1930-ական թթ.:
Պուտինի կարծիքով`ԱՄՆ նախկին պետքարտուղարի խիստ հակառուսական խոսքերն անցնում են բարեկրթության սահմանները, ինչը վկայում է նրա թույլ լինելու մասին:
«Կանանց հետ, ավելի լավ է`չվիճել, բայց տիկին Քլինտոնն առաջ էլ աչքի չէր ընկնում առանձնահատուկ բարեկրթությամբ իր արտահայտությունների մեջ: Ոչինչ, մենք դրանից հետո հանդիպել ենք տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ եւ ջերմ զրուցել: Կարծում եմ`այդ ժամանակ էլ կարելի էր ընդհանուր լեզու գտնել:
Երբ մարդիկ անցնում են որոշակի սահմաններ, դա խոսում է ոչ թե նրանց ուժի, այլ թուլության մասին: Բայց, թերեւս, կնոջ համար թուլությունն ամենավատ հատկանիշը չէ»,-ասել է Պուտինը: Նա չի նշել, թե ինչպիսին է եղել իր առաջին արձագանքն այդ խոսքերին, իսկ լրագրողների դիտարկմանը, թե երբեւէ չեն տեսել նախագահին ծիծաղելուց, Պուտինն ասել է. «Ես ինչ որ առիթով ինձ եւ ձեզ կպարգեւեմ այդ հաճույքը:
Մենք ձեզ հետ միասին ոչ մեկ անգամ կծիծաղենք որեւէ լավ անեկդոտի դեպքում: Իսկ Միացյալ նահանգների վարած քաղաքականության վերաբերյալ ՌԴ նախագահը նշել է, թե գաղտնիք չէ, որ սեփական շահերի պաշտպանության համար ամենաագրեսիվ ու ամենակոշտ քաղաքականությունը իրականացնում է հենց Միացյալ նահանգները»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
880 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1390 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով