Վրաստանում Ադրբեջանի դեսպանը չի մեկնաբանել Վրաստանի ԱԳՆ-ին
Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեյնը Վրաստանի արտգործնախարարությանը մեկնապանություն չի ներկայացրել: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, դեսպանն ընդունել է ԱԳՆ տեղակալ Թամարա Բերուչաշվիլիին:
Նրանք առանձնազրույց են ունեցել մոտ 40 րոպե և քննարկման հիմնական թեման եղել է Բաքվից Թբիլիսի վերադարձող Վրաստանի ընդդիմադիր կուսակցության՝ Ազգային շարժման պատգամավորների հետ տեղի ունեցած միջադեպը:
Սակայն դեսպանը ոչ այդ ժամանակ, ոչ էլ հանդիպումից հետո միջադեպի մասին հստակ մեկնաբանություն չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք Վրաստանի խորհրդարանի 2 պատգամավորների Բաքվի միջազգային օդանավակայանի մաքսային անցակետում խնդիրների առաջ էին կանգնեցրել չհայտարարագրված մեծ գումարի պատճառով: