211652_close_icon
views-count1262 դիտում article-date 16:11 20-06-2014

Հրաչյա Հարությունյանի կինը հերքում է ամուսնուն կալանքից ազատելու մասին լուրերը

Ռուսաստանում վթարի հետեւանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի մասով ռուսական լրատվամիջոցները գրել էին, թե նրա կալանքի ժամկետը չի երկարացվել եւ ազատ է արձակվել: [b]SHAMSHYAN.com[/b]-ը սույն հարցի շուրջ զրուցեց նրա կնոջ՝ Անահիտ Մարտիրոսյանի հետ, ով նշեց, որ դա ապատեղկատվություն է եւ իրականությանը չի համապատասխանում: «Մենք փաստաբանի հետ ավելի ուշ ենք կապվելու, բայց միանշանակ կարող եմ ասել, որ նման բան չկա»,- ասաց նա: Ավելի վաղ Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթը, մեզ հետ զրույցում հույս էր հայտնել, որ հորը կդատապարտեն ոչ թե 7 տարվա ազատազրկման, այլ ավելի մեղմ պատիժ կտան: «Ասում են, որ հայրս պետք է իմանար, որ ավտոմեքենան անսարք է, սակայն նա գնացել է արտագնա աշխատանքի եւ նրան այդ մեքենան են տվել: Նա էլ, իմանալով թե սարքին է, վարել է: Եթե իմանար, որ մեքենան անսարք է միանշանակ չէր վարի: Ամեն դեպքում, ուրախ կլինենք, որ ոչ թե 7 տարվա ազատազրկման դատապարտեն, այլ ավելի մեղմ պատիժ լինի»,- ասել էր Լիլիթ Հարությունյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունն ավարտել է Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի հետաքննությունը: ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննությունն ուղարկվել է դատախազություն: Հետաքննությունը գտել է, որ բեռնատարը համապատասխան սպասարկում չի անցել. գտնվել է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ արգելակները գրեթե չեն գործել: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր որոշում է կայացրել չերկարաձգել КамАЗ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը, ով մեղադրվում է մերձմոսկովյան շրջանում ուղևորատար ավտոբուսի հետ իր կողմից վարած բեռնատարի բախման հետևանքով 18 մարդու մահվան մեջ: Դատարանը խախտումներ է հայտնաբերել 2013 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Տվերի դատարանի կայացրած որոշման մեջ և նյութերն ուղարկել վերանայման: Իսկ դեկտեմբերյան դատական որոշումից հետո մի քանի անգամ երկարաձգվել է Հ. Հարությունյանին կալանքի տակ պահելու որոշումը: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չի անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել է երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր