2856 դիտում
12:12 20-06-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականները մաքրել են սբ. Սպիտակավոր եկեղեցու տարածքը, ծաղիկներ դրել Գարեգին Նժդեհի տապանաքարին
1987 թվականի հունիսի 17-ին Գարեգին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և ամփոփվել է Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այս օրերին ավանդաբար ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամներն այցելություններ են իրականացնում Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ հայի անմահ հիշատակին։ Հունիսի 17-ին, ինչպես ամեն տարի, ՀՀԿ ԵԿ անդամները Սպիտակավորում էին՝ ոգեկոչելու պետական-քաղաքական գործչի հիշատակը։
Հունիսի 20-ին ևս երիտասարդ հանրապետականների մի խումբ այցելեց նժդեհյան ուխտատեղի։ Ոտքով հաղթահարելով Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր ընկած ճանապարհը՝ երիտասարդ հանրապետականները մաքրել են եկեղեցու տարածքը, ծաղիկներ դրել Նժդեհի տապանաքարին։ Հենց Սպիտակավորում ՀՀԿ շարքերը նոր համալրած երիտասարդներն առավել մանրամասն ծանոթացել են Նժդեհի կենսագրությանը, գաղափարախոսությանն ու գործունեությանը։
Նմանատիպ նյութեր
5774 դիտում
10:31 03-06-2016
Գարեգին Նժդեհի արձանի բացմանը Նժդեհի անմիջական ժառանգորդները անհարգալից վերաբերմունքի են արժանացել. «Առավոտ»
2953 դիտում
19:45 14-11-2015
ԲՀԿ-ականները Ֆրանսիայի դեսպանատան առջև ծաղիկներ են դրել
Այս բաժնից
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1183 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին