Արցախի նախագահն ընդունել է տաղանդավոր երգիչ Ֆելիքս Քարամյանին
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է պատանի տաղանդավոր երգիչ Ֆելիքս Քարամյանին եւ Արցախում նրա մենահամերգի կազմակերպիչներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին Ֆելիքս Քարամյանն արդեն իսկ վայելում է հանդիսատեսի սերն ու հարգանքը եւ բազմաթիվ երկրպագուներ ունի նաեւ Արցախում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի խոստումնալից երգչից` մաղթելով նրան հաջողություններ եւ ամենայն բարիք:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: