211652_close_icon
views-count1290 դիտում article-date 13:09 19-06-2014

ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանին մեղադրել է «ճկուն ռեժիմով» աշխատել չկարողանալու մեջ

Մի շարք, այդ թվում՝ ուժի չկիրառման մասին հարցերի քննարկումը, որոնք այդպես էլ չբարձրաձայնվեցին Ժնևում անցկացված միջազգային խորհրդակցությունների ժամանակ, հետաձգվել է մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը՝ վրացական պատվիրակության՝ «ճկուն ռեժիմով» աշխատելու անպատրաստվածության պատճառով: Նման հայտարարությաւն է արել Ռուսաստանի ԱԳՆ-ն: Բանակցությունների հաջորդ փուլը, որին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության (ներառյալ Աբխազիան և Հարավային Օսիան) պատվիրակությունները, կայանալու է այսօր՝ հունիսի 19-ին, Ժնևում:

Նմանատիպ նյութեր