Լիխտենշտեյնն արգելափակել է Յանուկովիչի հաշվեհամարները
Լիխտենշտեյնն արգելափակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի մարդկանց հաշվեհամարները։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիին, փոխանցում է BBC-ն։
«Լիխտենշտեյնի իշխանությունից պաշտոնական տեղեկություն է ստացվել Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի 20 մարդու տնտեսական և ֆինանսական ռեսուրսների արգելափակման մասին»,- Կիևում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մախնիցկին։
Նա նշել է, որ այդ ցուցակում բացի Յանուկովիչից ընդգրկվել են նաև նրա ավագ որդի Ալեքսանդրը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց նկատմամբ Ուկրաինայում կոռուպցիոն մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել։