Ադրբեջանում հերթական զինծառայողն է մահացել հիվանդությունից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է շփման գծում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995 թվականին ծնված Ջեյհուն Ռամիզ օղլու Ջահանգիրովի մահը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության՝ Ջահանգիրովը մահացել է հիվանդությունից, սակայն չի նշվում, թե ինչպիսի հիվանդությունից է մահացել նա: