Հռոմի պապը դատապարտել է սննդամթերքի գների բարձրացումը
Հռոմի պապ Ֆրանցիսկոս I֊ը քննադատել է արհեստականորեն սննդամթերքի գները բարձրացնող թրեյդերների գործողությունները։ Այս մասին հայտնում է BusinessWeek-ը։
«Սննդամթերքի գների շահարկումներն իրենցից սկանդալ են ներկայացնում, որը լրջորեն խոչնդոտում է սննդի հասանելիությունը մեր մարդկային ընտանիքի ամենաաղքատ անդամների համար»,- հայտարարել է Ֆրանցիսկոս I֊ը։
Նա նշել է, որ ֆինանսների աշխարհում էթիկայի վերականգնումը սկզբունքորեն կարևոր պահ է ժամանակակից հասարակության մեջ։ Հռոմի պապի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ 2014 թվականի առաջին եռամսյակում 17-ամսյա նվազումից հետո սննդի գները կտրուկ աճել են։