2014 թվականի աշխարհի առաջնության առաջին գոլը գրանցվեց ինքնագոլի արդյունքում
Աշխարհի առաջնության բացման հանիսավոր արարողությունից հետո մեկնարկել է մրցաշարի առաջին հանդիպումը, որի շրջանակում միմյանց հետ մրցում են Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները: Արդեն խաղի 11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացվել է: Իվիցա Օլիչի եզրային փոխանցումից հետո գնդակը պատահմամբ սեփական դարպասն է ուղարկել բրազիլացիների պաշտպան Մարսելոն: Այսպիսով 2014 թվականի աշխարհի առաջնության առաջին գոլը գրանցվեց ինքնագոլի արդյունքում: