Վրաստանի վարչապետը շնորհավորել է Դավիթ Նարիմանիին Թբիլիսիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ
Վրաստանում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները: Ըստ նախնական տվյալների, Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում հաղթանակ է տարել Վրացական երազանք կուսակցության թեկնածու Դավիթ Նարիմանին, ում հաղթանակն արդեն շնորհավորել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հատկանշական է, որ էկզիտպոլ էին պատվիրել և Իմեդի հեռուստաընկերությունը և Ռուսթավի 2-ը: Որոնց տվյալները բավականին տարբեր են և հակասկան այդ արդյունքների համաձայն, ըստ Իմեդիի, հաղթանակն իրոք Նարիմանիին է, իսկ Ռուսթավի 2-ը պնդում է, որ կլինի 2-րդ փուլ քանզի նարիմանին չի հավաքել անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայները:
Ազգային միասնական շարժման առաջնոդները, մասնավորապես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան, Ռուսթավի 2-ի հայտարարությունը մեջ բերելով նշում են, որ դա ժողովրդի անվստահության քվեն է իշխանություններին, ովքեր նրանց հիասթափեցրել են: