Ջավախքում ընտրությունների ժամանակ վախճանվել է ընտրական հանձնաժողովի անդամ Լևոն Սապոնջյանը
Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Ախալքալակի համար 4 ընտրատեղամասում սրտի կաթվածից վախճանվել է ընտրական հանձնաժողովի անդամ Լևոն Սապոնջյանը:
Հունիսի 15-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Թբիլիսիում առաջին անգամ քաղաքապետին ընտրում են ուղղակի ճանապարհով ինչպես նաև ևս 11 քաղաքներում: Բացի այդ 71-րդ ընտրատեղամասում քաղաքային և շրջանային խորհուրդների ընտրություններ են:
Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն «Լևոն Սապոնջյանի սրտի կաթվածը տեղի է ունեցել տեղամասի բացումից առաջ, և նա տեղում վախճանվել է»:
Տեղեկության մասին հաղորդել է կենտրոնական ընտրական հանձանժողովի ներկայացուցիչը:
Աղբյուրը` newsgeorgia.ru/