Թեժ մեկնարկ՝ Վրաստանի ՏԻՄ ընտրություններում. զինված անձիք հարձակվել են ընտրատեղամասի վրա
Վրաստանի Սամեգրելոյի 16-րդ ընտրատեղամասում, որը գտնվում է Դոշաղե գյուղում, միջադեպ է գրանցվել:
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, նշված շրջանի ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոլի Բարթայան հայտնել է, որ առավոտյան ժամը 06:00-ին անհայտ, զինված անձիք հարձակվել են և հափշտակել ընտրական փաստաթղթեր:
Միջադեպի մասին այլ տեղեկություններ չկան:
Ըստ Վրաստանի ՆԳՆ տեղեկությունների, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: