211652_close_icon
views-count1433 դիտում article-date 14:01 02-06-2014

Մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է դրվել՝ այս անգամ 10% զեղչով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է հանվել: Այս անգամ նրա մեկնարկային գինը սահմանվել է 17 մլրդ. 415 մլն. դրամ՝ նախկին՝ 19 մլրդ. 350 մլն. դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացրել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր աճուրդների [url=http://achurd.harkadir.am/clLot.php?lotID=212328&categoryID=&activation=active]կայք-էջը[/url]: Աճուրդի ժամկետ է սահմանվել հունիսի 12-ը: Հիշեցնենք, որ առաջին աճուրդի մասին հայտարարվել էր մայիսի 29-ին, իսկ վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի 29-ը, սակայն գնորդ չէր հայտնվել: Համալիրի տնօրինությունն ապօրինի էր համարել հայտարարված աճուրդը: Տնօրինության տարածած [url=https://shamshyan.com/hy/article/14903/]հայտարարության [/url]մեջ ասվում է. «Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով»:

Նմանատիպ նյութեր