Պլյուշենկոն վիրահատությունից հետո առաջին անգամ սահադաշտ է դուրս եկել
Օլիմպիական գեղասահքի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշենկոն վիրահատությունից հետո առաջին անգամ դուրս է եկել սահադաշտ: : Այս մասին հայտնել է նրա կինը՝ Յանա Ռուդկովսկայան:
«Instagram»-ի իր էջում Ռուդկովսկայան գրել է. «Նա վիրահատությունից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել, և ես շատ անհագիստ եմ եղել: Նա փայլուն է հանդես եկել: Այդքան շատ էմոցիաներ ինձ այս աշխարհում միայն մեկ մարդ կարող է տալ. դա նա է:
Հիշեցնենք, որ Պլյուշենկոն մարտի 3-ին վիրահատության ենթարկվեց: Նրա ողնաշարից վիրաբույժները հանեցին անցյալ տարի ողնաշարին ամրացված 2 ջարդված և մնացած 3 պտուտակները:
Իսկ Սոչիումկայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Պլյուշենկոն վնասվածք ստացավ գեղասահքի կարճ ծրագրի մեկնարկից առաջ դուրս մնաց խաղերից: