211652_close_icon

Գողության փորձ կատարելու համար բերման ենթարկվածները նաև հետախուզվում էին

views-count1315 դիտում article-date 17:00 14-06-2014
Հունիսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Սերգեյ Բ.-ին և 1998 թ. ծնված Վանիկ Ա.-ին: Նույն օրը, ժամը 03.30-ին, Խանջյան փողոցում ոստիկանության ծառայողներին էր մոտեցել «Վերնիսաժ» տոնավաճառի դիմացի գետնանցման կրպակների անվտանգության աշխատակիցն ու հայտնել, որ իրենց պահպանության տակ գտնվող կրպակները հսկող տեսախցիկներից մեկը ֆիքսել է, թե ինչպես են նշված երկու երիտասարդներ պտտեցրել տեսախցիկը, կտրել տեսախցիկի լարը, որից հետո տեսնելով անվտանգության աշխատակցին` դիմել են փախուստի: Վանիկ Ա.-ն ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է իր մոտ գտնվող ծալովի դանակը: Պարզվել է նաև, որ վերջիններս, որպես անհայտ կորած, որոնվում են ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր