Երևան TV-ն նախօրեից արդեն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևան TV-ն նախօրեից արդեն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ, որը գործում է Ագրարային համալսարանի հարևանությամբ: Ուշագրավ է, որ այս տեղափոխությունը կատարվեց այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը հայտարարեց ընդդիմադիր դաշտ վերադառնալու մասին: Մինչդեռ ՕԵԿ ղեկավարը հեռուստաալիքը գնել էր ընդդիմություն դառնալուց երեք ամիս առաջ:
Ի դեպ, վերջին շրջանում չեն դադարում լուրերը, որ ՕԵԿ-ից ցանկանում են խլել գրասենյակի դահլիճը: Հովհաննես Մարգարյանը երեկ, սակայն, վստահեցրել է, որ այդ դահլիճը, բոլոր փաստաթղթերով, արդեն 8 տարի պատկանում է իրենց կուսակցությանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։