211652_close_icon
views-count2693 դիտում article-date 04:08 14-06-2014

ԱԱ-2014. Չիլի- Ավստրալիա`3:1. տեսանյութ

Չիլի – Ավստրալիա հանդիպումով ավարտվեց 2014 թվականի աշխարհի առաջնության երկրորդ խաղային օրը: Կույաբա քաղաքում կայացած խաղն ավարտվեց հարավամերիկյան թիմի 3:1 հաշվով հաղթանակով: Խաղի ելք վճռվեց խաղասկզբում: 12-րդ և 14-րդ րոպեներին չիլիացիները Ալեքսիս Սանչեսի և Վալդիվիայի դիպուկ հարվածների շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, սակայն 35-րդ րոպեին Թիմ Քեհիլը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի միջնամասում ասվտրալացիները պարտությունից խուսափելու համար մեծ ջանքեր գործադրեցին, սակայն ապարդյուն: 92-րդ րոպեին Բասեժուրը երրորդ գնդակը ուղարկեց ասվտրալացիների դարպասը և դրեց խաղի վերջակետը: [b]Չիլի – Ավստրալիա` 3:1[/b] Գոլեր` Սանչես 12’, Վալդիվիա 14’,Բասեժուր 92’ – Քեհիլ 35’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր