Փլվածք Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհին. գործում է շրջանցիկ ճանապարհ.տեսանյութ
Հունիսի 13-ին, ժամը 17.15-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհի Սուրամի հատվածում տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է: Զոհեր և տուժածներ չկան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, այժմ գործում է շրջանցիկ Գոմի-Սաչխերե ավտոճանապարհը, որը նախատեսված է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Վրացական զլմների տեղեկացմամբ նշված հատվածում այս պահին ևս հորդառատ անձրև է տեղում, ներկայացնում ենք նրանց տարածած ճանապարհի իրավիճակը ներկայացնող տեսանյութերից մեկը: