3258 դիտում
23:48 17-05-2014
Փլվածք՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին. լրացված
Մայիսի 17-ին, ժամը 12.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:
***
Ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ հնարավոր է հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել (5-6 ավտոմեքենա):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենաներում բացի վարորդներից հնարավոր է լինեն ուղևորներ, ապա անհետ կորած քաղաքացիների թիվը 6-ից ավելի է:
Ըստ վրացական ԶԼՄ-ների տարհանված քաղաքացիների թիվը հասնում է 250-ի: Այս պահի դրությամբ տեղի բնակիչներից 6-ը համարվում են անհետ կորած:
***
Ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց անվտանգ տարածք են տարհանվել ՀՀ 7 քաղաքացիներ (քաղաքացիները չեն տուժել).
1. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
18:48 13-06-2014
Փլվածք Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհին. գործում է շրջանցիկ ճանապարհ.տեսանյութ
2005 դիտում
22:19 04-05-2015
Սիսիան-Որոտան ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք
2476 դիտում
13:44 12-02-2017
Երևան քաղաքի Կողբացու փողոցում շինարարական աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել փլվածք
Այս բաժնից
658 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
787 դիտում
14:31 07-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
760 դիտում
14:24 07-01-2025
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին