211652_close_icon

ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է Սմբատ Այվազյանին արդարացնելու մասին որոշում

views-count2219 դիտում article-date 21:54 20-12-2019
ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր հրապարակված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործով բողոքը և կայացրել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքներում Սմբատ Այվազյանին արդարացնելու մասին որոշում, [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=501264823841700&id=100018745601811]հայտնում[/url] է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ 2008-2009թ. այդ դատական ակտերով Ս.Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և 2 տարի ժամկետով ազատազրկման։

Նմանատիպ նյութեր