Վրաստանի նախագահը ԵՄ հանձնաժողովի նախագահին Ոսկե Գեղմով է պարգևատրել
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին պարգևատրել է Վրաստանում ամենաբարձր պարգև համարվող Ոսկե Գեղմով:
Ինչպես Վրաստանի նախագահը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, Բարոզոն շատ բան է արել Վրաստանի համար, որպեսզի հունիսի 27-ին իրենք ստորագրեն Ասոցացման համաձայնագիրը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել և նշել, որ դա իր համար հաճելի անակնկալ էր: