Դոնեցկում Լեհաստանի հյուպատոսությունը դադարեցրել է իր աշխատանքը
Դոնեցկում Լեհաստանի հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։ Այս մասին Twitter֊ի իր էջում հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամլո քաղտուղար Մարցին Վոյցեխովսկին։
«Դոնեցկում Լեհաստանի հյուպատոսության գործունեության դադարեցման հետ կապված, Դոնբասում և Զապորոժյեում կզբաղվի Խարկովի մասնաճյուղը»,֊ գրել է Վոյցեխովսկին։
Նշվում է, որ նման որոշման պատճառն աշխատակիցների անվտանգության մասին մտահոգությունն է։