Ռուսաստանը պահանջում է հումանիտար միջանցք բացել Ուկրաինայի արևելքի բնակչության համար
Ռուսաստանը Ուկրաինայի իշխանություններից պահանջում է հումանիտար միջանցք բացել Ուկրաինայի արևելքի բնակչության համար: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, հղում անելով ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին, ով հայտնել է, որ իրենք պահանջելու են, որ ուկրաինական իշխանությունները ստեղծեն միջանցք:
Նա հայտնել է, որ երեխաները, կանայք և ծերերը սպասում են այն օգնությանը, որն իրենք իրոք ցուցաբերում են:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրահանգել էր բացել հումանիտար միջանցքն Ուկրաինայի արևելյան շրջանների բնակչության համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենային լքել տարածքները, որտեղ մարտեր են ընթանում: