1152 դիտում
23:09 11-06-2014
Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկվել են ՀՊՃՀ-ի զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին մեր երկրում կրթության բնագավառում իրականացված բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք առաջիկայում ևս կլինեն շարունակական:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության զարգացումը և ընդգծել, որ Կառավարությունն աջակցելու է ոլորտի առաջընթացին միտված յուրաքանչյուր նախաձեռնության: Վարչապետն ընդգծել է, որ տարբեր բնագավառների բարձորակ մասնագետների պատրաստումը լինելու է Կառավարության ուշադրության կենտրոնում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
12:21 14-05-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
1180 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1210 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
931 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան