Ուկրաինան հրաժարվել է գազի գնի 100 դոլար զեղչից
Ռուսաստանը գազի գնի մասին բանակցությունների ընթացքում Ուկրաինային առաջարկել է 1000 խորանարդ մետր գազի դիմաց 100 դոլար զեղչ, իսկ Կիևն իր հերթին պահանջում է պայմանագրի ամբողջական վերանայում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«ՌԴ֊ը մեզ 1000 խորանարդ մետր գազի դիմաց առաջարկել է 100 դոլար զեղչ, բայց մենք այդ ծուղակները գիտենք։ Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ պայմանագրում»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։
Բրյուսելում այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են գազի գնի շուրջ համաձայնության գալու փորձերը։