Իսրայելը նոր նախագահ ունի
Իսրայելում այսօր անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել խորհրդարանի պատգամավոր Կնեսետ Ռոեուվեն Ռավլինը։ Այս մասին հայտնում է INTERFAX֊ը՝ հղում անելով Jerusalem Post թերթին։
Նորընտիր նախագահը փոխարինելու է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Շիմոն Պերեսին, ում ղեկավարման ժամկետը լրանում է հունիսին։
2֊րդ փուլում «Լիքուդ» կուսակցությունը ներկայացնող 74֊ամյա Ռիվլինի օգտին կողմ են քվեարկել 119 պատգամավորներից 63֊ը։
Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 24֊ին։