Սլավյանսկում ևս 1 երեխա է զոհվել
Սլավյանսկում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է ևս 1 երեխա։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»֊ը։
Նշվում է, որ զոհվածները 6֊ամյա տղա և 12֊ամյա աղջիկ են։ Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ 2֊ն էլ զոհվել են բեկորային վնասվածքների հետևանքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սլավյանսկի մարտերի ժամանակ 1 երեխա է զոհվել։