Սլավյանսկում մարտերի ժամանակ երեխա է զոհվել
Սլավյանսկում մարտական գործողությունների ընթացքում երեխա է զոհվել։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Դոնեցկի մարզի առողջապահության դեպարտաենտի աղբյուրին։
Դեպքը գրանցվել է հունիսի 8֊ին։
Ըստ դեպարտամենտի տվյալների՝ երեխան զոհվել բեկորային վնասվածքի հետևանքով։ Մահվան վերջնական պատճառը կորոշի դատաբժշկական փորձաքննությունը։