Գերմանիայում փոթորկի հետևանքով գրանցվել է 5 զոհ
Գերմանիայի հյուսիս֊արևմուտքում այս գիշեր ուժեղ քամու և կարկտի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Բացի այդ քամու պատճառով երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել, հետաձգվել են նաև Դյուսելդորֆի օդնավակայանի չվերթները։
Քամու ուժգնությունն եղել է 40 մ/վ, նշում է ITAR-TASS-ը։ 3 մարդ մահացել է Դյուսելդորֆում, երբ տան վրա քամին ծառ է շրջել։
Քյոլնում հեծանվորդ է զոհվել, իսկ Էսենում՝ մի տղամարդ, ով փորձել է ճանապարհից մաքրել տապալված ծառերը։
Ներկայումս փոթորիկի հետևանքների վերացման և վնասի չափի գնահատման աշխատանքներ են իրականացվում։