Չելյաբինսկում 18 տոննա պաղպաղակով բեռնատար է կողաշրջվել
Չելյաբինսկի շրջանի M5 ավտոճանապարհի 18 տոննա պաղպաղակ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է։
ՃՏՊ֊ի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել են Զլատոուստ քաղաքի ՃՈ հերթապահ բաժանմունքում։
Գերատեսչությունում նշել են, որ ավտովթարը տեղի է ունեցել վարորդի անուշադրության պատճառով։ Նախնական տվյալներով, նա շեղվել է երաժշտությունը փոխելու ժամանակ և կորցնելով ղեկի կառավարումը կողաշրջվել։