1366 դիտում
09:27 10-06-2014
«Նաիրիտի» շուրջ զարգացումները շարունակվում են․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ ««168 ժամի» տեղեկություններով` «Արդշինինվեստբանկը» վաճառել է նախկին մահուդի գործարանը, որը նույն «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն է։
Այս ընկերության հետ է կապված «Նաիրիտի» թալանի մութ պատմությունների շղթաներից մեկը: «Հետք» պարբերականը բացահայտել էր, թե «Նաիրիտի» նախկին տնօրեն, ներկայումս տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանի որոշմամբ՝ 2009-ին գործարանն ինչպես էր ԱՊՀ Միջպետական բանկից 9.4 մլն դոլար վարկ վերցրել ու գնել նույն ԱՊՀ Միջպետական բանկում գրավադրված «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 97 %-ը: Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորվել էր՝ իբրև իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Ընդ որում` այդ ժամանակ «Նաիրիտն» արդեն գրեթե չէր աշխատում և ուներ լուրջ ֆինանսական խնդիրներ:
«Հետքը» նաև բացահայտել էր, որ «Մեգատեքս գրուպ» ընկերությունը Վահան Մելքոնյանի և նրա հարազատների սեփականությունն էր: Այնուհետև «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն գրավադրված էր «Արդշինինվեստբանկում»՝ 900 հազար դոլարի դիմաց: Մելքոնյանի հասցեին մեղադրանքներ էին հնչում, որ մոտ 10 մլն դոլարանոց գործարանը վաճառել էր 1 մլն-ով, իսկ Մելքոնյանն արդարանում էր, թե այն ընդամենը գրավադրված է, և «Նաիրիտը» ետ է վերցնելու:
Սակայն մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ գործարք է տեղի ունեցել, և սեփականատերը փոխվել է: Բայց ուշագրավն այն է, որ ըստ նույն աղբյուրների, «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը չի փոխվել: Նա Գարիկ Նազարյանն է, ով Վահան Մելքոնյանի վստահելի մարդն է: Կարելի է ենթադրել, որ, ձևակերպված գործարքի արդյունքում «Մեգատեքսը» կրկին անցել է Վահան Մելքոնյանին, այսինքն՝ «Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահն այն վաճառել է ինքն իրեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7351 դիտում
17:08 31-08-2017
«Գնա մեռի, արի՝ սիրեմ» Նաիրիտի նախկին աշխատակիցը «Նաիրիտի» հրդեհի մասին
1854 դիտում
10:37 30-01-2014
Նաիրիտի նախկին փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը որպես վերջնահաշվարկ գործարանից ստացել է 42 մլն դրամ. «168 ժամ»
2128 դիտում
09:28 29-05-2014
«Նաիրիտի» թալանը կանխվել է․ 168 Ժամ
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1489 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»