2128 դիտում
09:28 29-05-2014
«Նաիրիտի» թալանը կանխվել է․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Մոտ մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է և, մեր աղբյուրների համաձայն, գործարանում ապամոնտաժվում է բութադիենի արտադրամասից դեպի ացետիլենի արտադրամաս գնացող 400 մմ տրամագիծ ունեցող խողովակը, որը նախատեսում է անտերության մատնված քիմիական հսկայի տնօրինությունը բավականին էժան գներով օտարել:
Մինչդեռ, «Նաիրիտի» վերագործարկման ժամանակ այն շատ անհրաժեշտ է լինելու:
Մեր տեղեկություններով՝ այս հրապարակումից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը միջամտել է խնդրին ու կանխել խողովակների թալանը: Դրանք այժմ, թեև ապամոնտաժված, բայց դեռ շարունակում են մնալ գործարանի սեփականությունը:
Միաժամանակ, Ե. Զախարյանն իր մոտ է հրավիրել գործարանի հաշվապահին և պահանջել, որպեսզի հաշվետվություն ներկայացվի գործարանի վարչական կազմի ու նրանց ստացած աշխատավարձերի չափի մասին:
Հարկ է նշել, որ այս խնդրին նախարարի ուշադրությունը խիստ անհրաժեշտ և, կարելի է ասել, լավ լուր է նաիրիտցիների համար: Հնարավոր է, ինչպես ժողովուրդն է ասում՝ «սայլը տեղից շարժվի», և գործարանի վրա «լույս բացվի»:
Գործարանի աշխատավարձի ֆոնդն ամսական կազմում է շուրջ 560 մլն դրամ՝ մոտ 1.3 մլն դոլար: Ու չնայած 2010-ից ի վեր «Նաիրիտն» արտադրանք չի տալիս, պետությունը ուշացումներով, մաս-մաս, բայց վճարել է այդ գումարը, և ներկայումս էլ գործարանն աշխատակիցներին պարտք է մոտ 15 ամսվա աշխատավարձ: Խնդիրն այն է, որ գործարանի բանվորներն ու ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ամսական ստանում են ընդամենը 60-80 հազար դրամ, իսկ ահա ղեկավարների աշխատավարձը աստղաբաշխական թվեր է կազմում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7351 դիտում
17:08 31-08-2017
«Գնա մեռի, արի՝ սիրեմ» Նաիրիտի նախկին աշխատակիցը «Նաիրիտի» հրդեհի մասին
1851 դիտում
10:37 30-01-2014
Նաիրիտի նախկին փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը որպես վերջնահաշվարկ գործարանից ստացել է 42 մլն դրամ. «168 ժամ»
1363 դիտում
09:27 10-06-2014
«Նաիրիտի» շուրջ զարգացումները շարունակվում են․ 168 Ժամ
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»