Պայթյուն՝ Իրաքի նախագահի կուսակցության գրասենյակի մոտ․ զոհվել է 16 մարդ
Իրաքի Թուզ֊Խուրմաթ քաղաքում՝ երկրի նախագահ Ջալալ Թալաբանի ղեկավարած «Patriotic Union of Kurdistan» կուսակցության մոտակայքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել է 16 զոհ։ Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը։
Ըստ France presse գործակալության տվյալների՝ վիրավորվել է 115 մարդ։
Ինչպես նշում է գործակալությունը, մահապարտն ականապատ մեքենան ներխուժել է կուսակցության գրասենյակի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունք։