Իսրայելում արգելվել է ահաբեկիչներին վաղաժամկետ ազատ արձակել
Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել ահաբեկիչներին և մարդասպաններին զրկել համաներմամբ և վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից:
Որոշման քվեարկությունից հետո Իսրայելի Էկոնոմիկայի նախարար և Հրեական տուն կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետը հայտարարել է, որ վերջապես վերջ տրվեց սպանիր և ազատ արձակվի գոծարքին, որը գոյություն ուներ միայն իրենց մոտ:
Նոր օրենքի համաձայն այժմ սպանության և ահաբեկչության համար դատապարտվածները իրավունք չունեն դիմելու վաղաժամկետ ազատ արձակվելու համար: