Արցախի առողջապահության նախարարությունը հետևողական կլինի դեղորայքի ապահովման գործընթացի նկատմամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին հատկացվող դեղորայքի բաշխացուցակը՝ բրոնխիալ ասթմայի, շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հոգեմետ, էպիլեպսիայի, հեմոդիալիզի, պարբերական հիվանդությունների և հեպատիտ C-ի դեղամիջոցների հերթական խմբաքանակը:
Նախարարության նախաձեռնությամբ շաքարային դիեբետով հիվանդների համար նախարարության կողմից հունիս և հուլիս ամիսների համար հատկացվել է «Դիաբետոն MR 60մգ» դեղամիջոցը: Ապահովվածությունը մեկ ամսվա կտրվածքով կազմում է 82%: Նախորդ ամիսներին նշված հիվանդներին հատկացված դեղորայքը կազմում էր 30% «Դիաբետոն MR 60մգ» և 11% «Գլիկլազիդ 60մգ»
Նախարարությունը այսուհետ ևս հետևողական կլինի ինչպես շաքարային դիաբետ, այնպես էլ մի շարք այլ հիվանդություններով տառապող անձանց անխափան դեղորայքի ապահովման գործընթացի նկատմամբ: