1943 դիտում
09:46 07-06-2014
Իշխանություններին հաջողվե՞լ է համաձայնության գալ եվրասիական եռյակի հետ․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները եւ Հայաստանի նախագահը պայմանավորվել էին, որ առաջիկա ամսին կհամաձայնեցնեն, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել՝ 2-3 հարցերը, եւ Հայաստանը կարող է մինչեւ հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը։ Հայկական կողմը այդ օրը կայացած ընդլայնված նիստում առաջարկել էր մնացած 2-3 հարցերը համաձայնեցնել մի քանի օրում, սակայն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներն առաջարկել էին այդ հարցերը համաձայնեցնելու համար Հայաստանին մեկ ամիս ժամանակ տալ։
Այսինքն՝ դեռ Աստանայում պարզ էր, որ Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանին։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պաշտոնական կայքում, սակայն, արդեն իսկ հրապարակված է թիվ 71 որոշումը, որի համաձայն՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը՝ երեք նախագահների մակարդակով, երեք երկրների կառավարությունների եւ Հայաստանի կառավարության հետ համատեղ սահմանում է Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու՝ մինչեւ հուլիսի 1-ը նախանշված ժամկետը։ Եվ հետաքրքրականն այն է, որ այդ որոշման մեջ որեւէ անդրադարձ չկա ոչ ԼՂ-ի, ոչ էլ այն մասին, որ ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների ստորագրած Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթները գործելու են այս կամ այն պայմանով։ Դժվար է ասել՝ ՀՀ իշխանություններին արդեն հաջողվե՞լ է ոոշակի համաձայնության գալ եվրասիական եռյակի հետ, թե եռյակը կշարունակի հետեւողական լինել Ադրբեջանի նախագահի նամակին ընթացք տալու հարցում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2428 դիտում
13:47 18-12-2014
Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանի հետ համաձայնության գալ
2131 դիտում
10:59 14-12-2016
Քոքոբելյանին հաջողվել է համաձայնության գալ Օսկանյանի հետ. Դավիթ Շահնազարյանը դեմ է. «Ժամանակ»
Այս բաժնից
1390 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1969 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1774 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ